ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում պատվաստումներ են սկսվել

Ուսումնական տարվան ընդառաջ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխատակազմը միացել է պատվաստումային գործընթացին` անվտանգ միջավայր ստեղծելու և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին միանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

COVID-19-ի դեմ պատվաստվել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, բարձրագույն ուսումնական հաստատության ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը և համալսարանի մի շարք աշխատակիցներ:

Պատվաստումային գործընթացը շարունակվում է: Աշխատանքներ են տարվում կրթական այլ հաստատություններում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար պատվաստումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Comment here