ԳլխավորԼուր

Հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր ու մշակութային օջախներ մուտքը՝ միայն պատվաստման վկայականով կամ բացասական թեստով

QR կոդ

Հունվարի 1-ից Հայաստանում հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին մուտքը լինելու է միայն պատվաստման վկայականի կամ բացասական թեստի արդյունքի ներկայացմամբ։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով առաջիկայում կիրառվող սահմանափակումներին։