Սերգեյ Գորոդեցկու, Միխայիլ Մատուսովսկու, Սեմյոն Լիպկինի և այլ գրողների՝ Հայաստանին նվիրված ստեղծագործություններով բուհերի ուսանողները մասնակցել են «Կարդում ենք ռուսական պոեզիա» գրական մրցույթին:
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնած մրցույթի նպատակն է պահպանել և հանրայնացնել ռուս գրականությունը, երիտասարդների շրջանում բարձրացնել պոեզիայի նկատմամբ հետաքրքրվածությունը և բացահայտել տաղանդավոր երիտասարդներին:
Հանրապետական գրական մրցույթն անցկացվել է երեք փուլով։ Ընտրական փուլին մասնակցել են 93 ուսանողներ հանրապետության 9 բուհերից։ Եզրափակիչում էին առավելագույն միավորներ հավաքած 11 մասնակիցները։
Առաջին տեղը գրավել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Կարոլինա Մելքումյանը, 2-րդը կիսեցին Մերի Մելիքջանյանը, Ռուզաննա Թավադյանը, 3-ը տեղը՝ Տիգրան Խաչատրյանը, Անուշ Քալաշյանն ու Սիրուշո Հովհաննիսյանը։
Մրցանակակիրները ստացել են խրախուսական պարգևներ, պատվոգրեր և մրցանակներ։