ԳլխավորԼուր

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը դատախաղ -մրցույթի հաղթող է ճանաչվել

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթում, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։

Արբիտրաժ խաղ-մրցույթը մեկնարկել էր դեռևս փետրվարին, սակայն երկրում արտակարգ դրությունով պայմանավորված՝ հունիսին բոլոր փուլերն անցկացվել են գրավոր եղանակով:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Հայաստանի տարբեր բուհերի թիմեր, այդ թվում՝ Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական), Հայաստանի ամերիկյան, Հայաստանում Ֆրանսիական և  այլ համալսարաններից:

Մրցույթի նախնական և կիսաեզրափակիչ փուլերի ընդհանուր արդյունքում միավորների բացարձակ առավելությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող ԹԻՄ 3-ը դուրս է եկել եզրափակիչ փուլ և հաղթել մրցույթում:

Թիմի կազմում են բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներ Լեյլի Թադևոսյանը, Անուշիկ Աղինյանը, Հռիփսիմե Անթառանյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Հարություն Եսոյանը և Արման Հակոբջանյանը:

Թիմի մարզիչն է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ Մարտուն Ստեփանյանը:

Comment here