ԳլխավորԼուրՈւսումնառություն արտերկրում

Մրցույթ՝ ՌԴ Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում սովորելու համար

ՌԴ Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում «Զինվորական փողային նվագախմբի դիրիժորություն» մասնագիտությամբ սովորելու համար հայտարարվում է արական սեռի մինչև 23 տարեկան միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական (երաժշտական) կրթություն ունեցող երիտասարդների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուսուցման տևողությունը 5 տարի է: Ավարտելով կուրսանտական դասընթացը և հանձնելով ավարտական պետական քննությունները, շրջանավարտները կստանան «լեյտենանտ» սկզբնական զինվորական կոչում և դիպլոմ` զինվորական փողային նվագախմբի զինվորական դիրիժորի որակավորմամբ:

Ամբողջական տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայություն` 010 29-44-48 հեռախոսահամարով:

Comment here