ԳլխավորԼուր

Վարորդական իրավունքի ստացման կարգը խստացվում է

Ավտոճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացման, ավտոտրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու եւ երթեւեկության կանոնների խստագույն ապահովման համար փոփոխման է ենթարկվել վարորդական իրավունքի ստացման կարգը։

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը սահմանելու մասին որոշումը եւ դրան կից հավելվածը։

Տեսական հարցաշարը գրեթե կրկնապատկվում է՝ 620 հարցից դառնալով շուրջ 1200։ Քննության համար նախատեսվում է ոչ թե 10, այլ 20 հարց։ Դրական արդյունք գրանցելու համար հարկ կլինի պատասխանել արդեն ոչ թե նվազագույնը 9 հարցին, այլ՝ 18-ին։ Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել արդեն 2 փուլով, վարում ավտոդրոմում եւ քաղաքային պայմաններում՝ ընդհանուր առմամբ 40 րոպե տեւողությամբ։

Նախագիծն ուժի մեջ կմտնի վեց ամսից։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Comment here