ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում ավարտվեց «Արի՛ մրցենք» առաջնությունը

Այսօր համալսարանական կյանքը թեժ լիցքերով լցնող «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնությունը հասավ իր եզրագծին, տեղեկանում ենք Մայր բուհի ուսանողական խորհրդից։

Տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ՝ գավաթներ, պատվոգրեր հանձնվեցին հաղթող ֆակուլտետներին։

Առաջին պատվավոր տեղում էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, երկրորդ տեղում էր Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, երրորդ հորիզոնականում՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Լուսանկարչության և էսսեների մրցույթում պատվավոր հորզոնականներ զբաղեցրին՝

1․ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը,

2․ Իրավագիտության ֆակուլտետը,

3․ Ռուս բանասիրության ֆակուլտետը։

Ազատ ոճի երգի մրցույթում՝

1․ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը,

2․ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը,

3․ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը։

Երգի ժողովրդական ոճում՝

1․ Իրավագիտության ֆակուլտետ,

2․ Ֆարմացիայի ինստիտուտ,

3․ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։

Ազատ ոճի պարի մրցույթի շրջանակում ունենք հետևյալ պատկերը՝

1․ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ,

2․ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ,

3․ Արևելագիտության ֆակուլտետ։

Ժողովրդական պարեր.

1․ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ,

2․ Եվորոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ,

3․ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։

Գեղանկարչության մրցույթում հաղթողներն են՝

1․ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ,

2․ Ֆարմացիայի ինստիտուտ,

3․ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։

Հաջորդ մրցութաձևը ասմունքն էր, որտեղ հաղթեցին

1․ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը,

2․ Արևելագիտության ֆակուլտետը,

3․Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։

Իսկ վերջում թատրոնը, որտեղ պատվավոր հորիզոնականներ զբաղեցրեցին

1․ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը,

2․ Իրավագիտության ֆակուլտետը

3․ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։