Ապրիլի 6-ին Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը, իսկ ապրիլի 20-ին Երևանի պետական համալսարանում կանցկացվի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական և լրացուցիչ կրթական առարկաներից։
Հանրակրթական առարկաների օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ բացի ինֆորմատիկայից, որն անցկացվելու է մեկ փուլով։ Լրացուցիչ կրթական առարկաների օլիմպիադան նույնպես կանցկացվի մեկ փուլով։
Նշենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ հանրակրթական առարկաների օլիմպիադայի հաղթող (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ: Լրացուցիչ կրթական առարկաների հաղթող աշակերտները կարժանանան կրթաթոշակի: