ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն անցնում է առկա ուսուցման

«Սիրելի՛ համալսարանականներ, նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա։

Իհարկե, ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար։

Համալսարան այցելելիս եկեք չմոռանանք պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, հետևել ձեռքերի հիգիենային«,-նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ ՀՀ բուհերն ու քոլեջներն անցել էին հեռավար ուսուցման հոկտեմբերի 26-ից։

Comment here