ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է. կան բացառություններ

ՀՊՏՀ, տնտեսագիտական համալսարան

Կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է, տեղեկացնում են բուհից։

Հեռավար ուսուցումը մինչև նոյեմբերի 15-ն էր, սակայն այժմ այդ ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը: Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին, երկրորդ և հեռակա մագիստրատուրայի առաջին կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից:

Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կսկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով։

Comment here