Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ուսանողական ավանների տարհանման հրամաններ են արձակել պայթյունի սպառնալիքների պատճառով: Այդ մասին հայտնում ՏԱՍՍ-ը։
Ռումբի մասին տեղեկատությունը, որն իբր դրված Է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում, շենքերի զննումն ավարտած իրավապահ մարմիններն արդեն անվանել են անհավաստի, բուհը շարունակում Է աշխատանքը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում պայթուցիկ սարքի գտնվելու վկայություններ նույնպես չեն հայտնաբերվել:
Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում մի քանի բուհեր տարհանել են անձնակազմին եւ ուսանողներին պայթյունի կեղծ սպառնալիքների պատճառով: Այսպես, նոյեմբերի 5-ին տարհանում Է կատարվել Եյլի համալսարանում, նոյեմբերի 7-ին՝ Կոլումբյան, Կոռնելի եւ Բրաունի համալսարաններում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։