ԳլխավորԼուր

Դոնալդ Թրամփը որոշ ժամանակ թաքնվել է ստորգետնյա բունկերում

Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած անկարգությունների եւ ոստիկանների հետ բախումների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թաքնվել է ստորգետնյա բունկերում, հայտնում է The New York Times-ը:

Թրամփն ապաստարանում է անցկացրել ոչ լրիվ մեկ ժամ: Նշվում է, որ ԱՄՆ ղեկավարն այդ բունկեր է իջնում այն դեպքում, երբ Սպիտակ տանը «վտանգ է սպառնում»:

Ամերիկյան մի քանի նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները սկսվել են մայիսի 25-ին Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո։ Սպիտակամորթ ոստիկանները սեւամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել եւ վայր գցել գետնին: Որոշ ժամանակ անց Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը, ապա մահացել հիվանդանոցներից մեկում։

«Ընդդեմ ռասիզիմի» կոչերով ցույցեր են անցկացվել նաեւ ԱՄՆ-ից դուրս՝ Կանադայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում։

Նշենք նաեւ, որ ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է մտցվել։

 

Comment here