Առնվազն 27 մարդ է մահացել ԱՄՆ–ում երկրի մեծ մասում մոլեգնող ձնաբքի պատճառով, տեղեկացնում է NBC հեռուստաալիքը։
Ավելի վաղ հայտնի էր փոթորկի հետ կապված տարբեր միջադեպերում զոհված 23 անձի մասին։ NBC–ի տվյալներով` 4 նոր դեպքերը տեղի են ունեցել Օհայո նահանգում՝ երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ–ի հետևանքով։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոսանքազրկված է մնում ավելի քան 182 հազար բաժանորդ, ընդ որում ամենավատ եղանակի ժամանակ հոսանքազրկված սպառողների թիվը հասել էր 1,6 մլն–ի։