Գյումրիում դեկտեմբերի 24-ին վառվել են գլխավոր տոնածառի լույսերը, տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանից։
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ, մաղթել մեր երկրին կայուն զարգացում, խաղաղություն, իսկ մեր ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն։
Վարդանանց հրապարակում բացվել է նաև ամանորյա տոնավաճառ, որը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը։