ԳլխավորԼուր

Հարվարդի համալսարանը դատի է տվել Թրամփի վարչակազմին

Հարվարդի համալսարան

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից արգելափակված 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորման ապասառեցման վերաբերյալ որոշում կայացնելու համար, որն, ըստ Հարվարդի հայտարարության, անօրինական է: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հարվարդի համալսարանի կողմից ԱՄՆ վարչակազմի դեմ Բոստոնում ԱՄՆ շրջանային դատարան ներկայացված հայցում նշվում է, որ ապրիլի 14-ից սկսած բուհը ստացել է 957 որոշում Ազգային անվտանգության հարցերին առնչվող գիտական նախագծերի, ինչպես նաեւ օնկոլոգիական եւ վարակիչ հիվանդությունների բուժման մեթոդների մշակման ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ: Հայցի փաստաթղթերում նշվում է, որ համալսարանի նկատմամբ այդ գործողությունները Հարվարդի կողմից Սպիտակ տան ներկայացրած պահանջները կատարելուց հրաժարվելու հետևանք են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի վաղ հեղինակավոր համալսարանին զրկել էր ավելի քան 2 մլրդ դոլարի դրամաշնորհներից, արգելք էր սահմանել արտասահմանցի ուսանողների ընդունելության համար, իսկ ներկայիս ուսանողներին պահանջել էր տեղափոխել:

Թրամփը հայտարարել է, որ Հարվարդը պետական ֆինանսավորում է ստանում, սակայն ուսանողների զգալի մասն օտարերկրացիներ են, որոնց երկրները համալսարանին ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերում: Նա պնդում էր, որ ամերիկացիներին մերժում են ուսումը՝ առաջնահերթություն տալով այլ երկրների ուսանողներին: Ամերիկացի առաջնորդը պահանջել է տրամադրել բոլոր արտասահմանցի ուսանողների ցուցակները՝ սպառնալով ֆինանսավորման հետագա կրճատմամբ, եթե իրավիճակը չփոխվի: