ԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

ԱՄՆ-ում մագիստրոսական կրթություն ստանալու գերազանց հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար

«ԱՄՆ-ում մագիստրոսական կրթություն ստանալու գերազանց հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար։ Այս պահին ընդունվում են հայտեր «Ֆուլբրայթի» 2 ուսանողական ծրագրերով»-, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։

«Ֆուլբրայթ գլոբալ ուսանողական ծրագիրը» թույլ է տալիս մագիստրոսական կրթություն ստանալ ամենատարբեր մասնագիտական ուղղություններում՝ տնտեսական զարգացում, կրթության վարչարարում, միջազգային հարաբերություններ, ժուռնալիստիկա և հաղորդակցություն, իրավագիտություն, հանրային քաղաքականության վերլուծություն և հանրային կառավարում, բնապահպանական հետազոտություններ, հանրային առողջապահություն և այլն։

Հատուկ Հայաստանի համար նախատեսված «Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիր», որը թույլ է տալիս մագիստրոսական կրթություն ստանալ ԲՏՃՄ և ձեռնարկատիրական ուղղություններում։

Երկու ծրագրով էլ հայտերի ընդունման վեջնաժամկետը ս․թ․ մայիսի 16-ն է։

Հարցերի դեպքում գրեք YerevanFulbright@state.gov հասցեին։

Մանրամասն տեղեկությունների համար տես այստեղ։