ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում 2 աշակերտների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուքերք քաղաքի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով առնվազն մեկ աշակերտ է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել ճաշի ընդմիջմանը՝ երկու աշակերտների միջև կռվի ժամանակ: Դեռահասներից մեկը կրակել է, ինչի հետևանքով մյուսը մահացել է: Ենթադրաբար, երկուսն էլ մոտ 13 տարեկան են:

Ոստիկանությունը ձերբակալել է կրակած աշակերտին: Հետաքննություն է իրականացվում կատարվածի դրդապատճառները պարզելու, ինչպես նաև հասկանալու համար, թե դեռահասի մոտ որտեղից է ատրճանակ հայտնվել:

Comment here