ԳլխավորԼուր

ՌԴ-ում 8-րդ դասարանցի աղջիկը մահացել է դասամիջոցի ժամանակ

ՌԴ Կալուգայի շրջանի Ախլեբինինո գյուղի դպրոցում՝ դասամիջոցի ժամանակ, 14-ամյա աղջիկ է մահացել, հայտնել է Կալուգայի շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան:

«Այսօր Պերեմիշլի շրջանի Ախլեբինինո գյուղի դպրոցում ռուսաց լեզվի դասից հետո ութերորդ դասարանի աշակերտը կորցրել է գիտակցությունը և մահացել։ Աղջիկը կանգնել է ու ընկել աթոռի մոտ։ Ողբերգական դեպքի հանգամանքները ստուգվում են։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնությունը և իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Դպրոց է մեկնել Կալուգայի մարզի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Անիկեեւը»,-գրել է Շապշան Telegram-ի իր ալիքում։

Մարզպետը նշել է, որ բժիշկների նախնական գնահատմամբ ՝ աղջկա մահն անմիջապես է վրա հասել։ Պատճառը եղել է պոկված թրոմբը։