ԳլխավորԼուր

22-ամյա աղջկա մահից հետո Իրանում բողոքի ակցիաներ են սկսվել

Սեպտեմբերի 13-ին Իրանում ձերբակալվել, ապա մահացել է 22-ամյա Մահսա Ամինին։ Նրա հուղարկավորությունից հետո Իրանի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել։

Իրանցի քուրդ աղջիկը ձերբակալվել էր հիջաբ կրելու կանոնները խախտելու համար։ Իրավապաշտպանները պնդում են, որ Մահսային ծեծել են ոստիկանությունում, իսկ պաշտոնական տվյալներով աղջիկը մահացել է սրտի կաթվածից:

Նրա հուղարկավորության ժամանակ կանայք ցուցադրաբար հանել են իրենց հիջաբները։ Որոշ շրջաններում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։

Նախագահ Իբրահիմ Ռայիսին հանձնարարել է ներքին գործերի նախարարին անհապաղ հետաքննել աղջկա մահը։

Հիջաբ կրելն Իրանում 1979թ-ի Իսլամական հեղափոխությունից հետո պարտադիր է բոլոր կանանց համար։

Հիշեցնենք, որ Մահսա Ամինիին ձերբակալվել էր։ Նույն օրը աղջիկը մահացել էր։