ԳլխավորԼուր

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայտնի է

Իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադի, Խաղաղության Նոբելյան մրցանակակակիր (2023)

2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ մրցանակը շնորհվում է «Իրանում կանանց ճնշումների դեմ նրա պայքարի և բոլորի համար մարդու իրավունքներն ու ազատություններն առաջ մղելու համար»։

Նարգես Մոհամմադին հայտնի է մարդու իրավունքների, խոսքի ազատության համար իր պայքարով։ Իրանում նա 13 անգամ ձերբակալվել է, 5 անգամ՝ դատապարտվել։ Մոհամմադին դատապարտվել է 31 տարվա ազատազրկման և մտրակի 154 հարվածի։

Մոհամմադին արդեն 10 տարի և 9 ամիս է՝ պատիժ է կրում ազգային անվտանգության դեմ գործողությունների և պետության դեմ քարոզչության մեղադրանքով։ Նրան նաև դատապարտել են մտրակի 154 հարվածի, սակայն մինչ այժմ այն չի կիրառվել։