ԳլխավորԼուր

Իրանը խոստովանել է, որ ինքն է ոչնչացրել ուկրաինական ինքնաթիռը

Իրանը խոստովանել է, որ պատահաբար հարվածել է ուկրաինական «Բոինգ» ուղեւորատար ինքնաթիռին: Այս մասին ասվում է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշված է, որ ինքնաթիռն անցել է կարեւոր ռազմական օբյեկտների մոտով ռազմական բարձր լարվածության պայմաններում։ Իրանն այդ գիշեր հրթիռակոծել էր ամերիկյան ռազմաբազաներն Իրաքում եւ հավանական հարվածի էր սպասում։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանի մոտակայքում՝ թռիչքից րոպեներ անց  ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռ է ընկել։ Զոհվել է 176 մարդ, մեծ մասը՝ ուսանողներ:

 

Comment here