ԳլխավորԼուր

Իրանը ինքնահրթիռակոծվել է. կան զոհեր եւ վիրավորներ

Օմանի ծոցում Իրանի ռազմանավի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 15 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Իրանի ռազմածովային ուժերի լրատվական ծառայությանը:

Դեպքը տեղի է ունեցել ծովային զորվարժությունների ժամանակ: IRIB հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Konarak» նավը կարող էր խոցված լինել զորավարժությունների ժամանակ` իրանական մեկ այլ ռազմանավից սխալմամբ արձակված հրթիռի հետևանքով:

Comment here