ԳլխավորԼուր

Իրանում գնացք է շրջվել. կան զոհեր ու վիրավորներ

Իրանի Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է DW պարբերականը։

Նախնական տվյալներով` վթարի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, 50–ը վնասվածքներ են ստացել։ Գնացքում եղել է մոտ 350 ուղևոր։

Տուժածների մի մասի վիճակը  ծանր է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վթարը տեղի է ունեցել էքսկավատորի հետ բախվելու պատճառով։ Զոհերի թիվը հասել է 17-ի։