ԳլխավորԼուր

ՃՏՊ Թալին-Մաստարա ճանապարհին. կա զոհ

Մարտի 14-ին, ժամը 19:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1976 թ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Վ․ Մ․-ին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և ուղևոր Ռ․ Գ․-ն (ծնված 1986 թ․) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ Վ․ Մ․-ն մահացել է, իսկ Ռ․ Գ․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար։