ԳլխավորԼուր

«Lexus»-ը բախվել է բետոնե պատնեշին․ վարորդը տեղում մահացել է

«Լեքսուս»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին

Հոկտեմբերի 31-ին ժամը 20:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։

Comment here