ԳլխավորԼուր

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողն ավտովթարի զոհ է դարձել

Սուրեն Աբրահամյան

Ավտովթարից մահացել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանող Սուրեն Աբրահամյանը, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

«Սրտի խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ ողբերգական ավտովթարից մահացել է Հայաստանի եվրոպական համալսարանի «Կառավարում» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Սուրեն Աբրահամյանը:

Սուրենը խելացի, բարի, ուժեղ, նպատակասլաց ուսանող էր, ուներ ապագայի հանդեպ ծրագրեր և երազանքներ, կարմիր դիպլոմի հավակնորդ էր:

Հայաստանի եվրոպական համալսարանի անձնակազմը ցավակցում և վշտակցում է իր սիրելի ուսանող Սուրեն Աբրահամյանի անդառնալի կորուստը և իր զորակցությունն է հայտնում նրա ծնողներին, հարազատներին և մտերիմներին»,-նշված է հաղորդագրության մեջ։