ԳլխավորԼուր

Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում

Այսօր Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը։

Տոնը նշվում է 2014 թվականից, երբ այդ ժամանակվա կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ մայիսի 16-ը նշվելու է որպես ուսանողների և երիտասարդների օր։

Օրվա ընտրությունը նախագծի հեղինակները պայմանավորել էին նրանով, որ այն հանդիսանում է ԵՊՀ-ի` մայր բուհի հիմնադրման օրը (Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919-ի մայիսի 16-ին որոշում էր ընդունել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ): Նման ընտրությունը հիմնավորվել էր, որ հենց մայր բուհի հիմնադրմամբ է մեր երկրում սկիզբ առել ուսանողական կյանքը, ձևավորվել ուսանողական ավանդույթներ։

Բացի այդ` մայիսը համընկնում է նաև ուսանողների համար կարևոր մի շրջանի` ուստարվա ավարտի հետ։

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ուսանողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկով կառավարությանը և ԿԳՆ-ին դիմել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը դեռևս 2010 թվականին։

Հավելենք, որ Ուսանողների միջազգային օրը նշվում է նոյեմբերի 17-ին։

Հայաստանում ուսանողների ընդհանուր թիվը 2023-24 ուսումնական տարում կազմել է 80 095 (բակալավրիատում 72 058, մագիստրատուրայում՝ 8 037)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews