Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է:
Օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հյուրընկալեց երեւանյան տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետում սովորող ուսանողներին: Ուսանողները օգտվեցին հնարավորությունից ու կիրառեցին իրենց մասնագիտական հմտությունները՝ հարցեր ուղղեցին պատգամավորին:
Լրագրողներին մտահոգում էր ոլորտի օրենսդրական կարգավորման հարցը: Թեեւ ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ կան, սակայն, ըստ նրանց, կա փոփոխությունների անհրաժեշտություն:
Մասնավորապես, ապագա լրագրողները կարծում են, որ խոսքի ազատությունը մեր երկրում հասել է սանձարձակության մակարդակի, եւ որոշ դեպքերում պետք է այն սահմանափակել:
Comment here
You must be logged in to post a comment.