ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ուսանողների թիվը Հայաստանում աճել է. 2020/21 ուստարի

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  2020/2021 ուսումնական տարում հանրապետության 55 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 14 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով:

Այդ հաստատություններ ընդունվել է 17 027 (կանայք` 9 722), սովորել` 68 987 (կանայք` 36 871), ավարտել (2020-ին)՝ 15 560 (կանայք` 8 944) մարդ:

45 487 ուսանող կրթություն է ստացել առկա, 23 500-ը՝ հեռակա եղանակով։

Պետական բուհերի 58 293 ուսանողներից 9 377-ը սովորել է անվճար, 48 916-ի համար ուսումը վճարովի է եղել։

Ուսանողներից 39-ը 16 եւ ավելի ցածր տարիքային խմբից են, 2707-ը՝ 25 եւ բարձր։

2020/2021 ուսումնական տարում հանրապետության 34 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն (ԲՈՒՀ) ու 10 մասնաճյուղ և 4 գիտական կազմակերպություն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ ընդունվել է 10 603 (կանայք` 4 273), սովորել` 10 603 (կանայք` 7 316), ավարտել` 4 964 (կանայք` 3 419) մարդ:

Այսպիսով՝ բակալավրիատում (68 987) ու մագիստրատուրայում (10 603) սովորող ուսանողների ընդհանուր թիվը 2020-21 ուսումնական տարում կազմել է 79590 (2019/20-ին՝ 74942, 2018/19-ին՝ 80477

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը եղել է 10 831 (կանայք՝  5 917), որից հիմնական հաստիքային՝ 6 538, համատեղությամբ՝ 2 323, ժամավճարով՝ 1 970 մարդ։

Comments (1)

  1. […] թիվը 2022-23 ուսումնական տարում կազմել է 79 513 (2021-22-ին` 78 603, 2020/21-ին՝ 79590, 2019/20-ին՝ 74942, 2018/19-ին՝ […]

Comment here