Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։
Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։
Հիշեցենք՝ Մալխաս Ամոյանը 2025 թվականի ապրիլի 12-ին Բրատիսլավայում դարձել է Եվրոպայի քառակի, սեպտեմբերի 19-ին՝ աշխարհի կրկնակի չեմպիոն։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



