Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 45 կգ քաշային կարգում Մարատ Աճեմյանը եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևին և դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Ավելի վաղ Եվրոպայի գործող չեմպիոն Մարատ Աճեմյանը երեք գոտեմարտ էր անցկացրել. սկզբում հայ ըմբիշը 9։0 հաշվով հաղթել էր իրանցի Ահմադ Բադրադինիին, ապա նույն հաշվով բացարձակ հաղթանակ տարել ադրբեջանցի Շահիդ Նաբիևի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում էլ Աճեմյանը 36 վայրկյանում 8։0 հաշվով պարտության էր մատնել ուզբեկ Ումիջոն Կարոմովին։
Ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանն (55 կգ) ու Նարեկ Գրիգորյանն (65 կգ) էլ արժանացել են բրոնզե մեդալների։