ԳլխավորԼուրՀայաստանս

Ըմբշամարտի ԱԵԱ. Սահակ Հովհաննիսյանը՝ արծաթե, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ուֆայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 72 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը 9-1 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ։

67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը արծաթե մեդալ նվաճեց։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արծաթե մեդալ է նվաճել նաեւ ՇՊՀ-ի 3-րդ կուրսի ուսանող Կարեն Խաչատրյանը։

Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Ուֆա քաղաքում։ Այսօր օգոստոսի 16-ին մեկնարկած առաջնության եզրափակիչ օրն է։ Առաջնությանը մասնակցում են 52 երկրի շուրջ 500 մարզիկ:

Հայաստանն առաջնությունում ներկայացնում են 17 ըմբիշ՝ 7 ազատոճային և 10 հունահռոմեական:

Comment here