ԳլխավորԼուր

Վահագն Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց՝ առաջ անցնելով Թուրքիայի և Ադրբեջանի մրցակիցներից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարմնամարզիկ Վահագն Դավթյան

Վահագն Դավթյանը դարձավ Կոտբուսում ընթացող գեղարվեստական ​​մարմնամարզության աշխարհի գավաթի առաջին փուլի հաղթող ու ոսկե մեդալ նվաճեց՝ հավաքելով 14.133 միավոր:

Հայ մարմնամարզիկն առաջ անցավ Թուրքիայի և Ադրբեջանի մրցակիցներից։

36-ամյա մարմնամարզիկը եզրափակիչում հավաքեց 14.133 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13.966 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը:

Վաղը հենացատկի վարժությունների եզրափակիչում հանդես է գալու օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը։