ԳլխավորԼուր

Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արա Աղանյանը՝ արծաթե մեդալակիր

Դավիթ Հովհաննիսյան

Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը կրկին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտի 377 կգ արդյունքով անհասանելի դառնալով մրցակիցների համար: Եվրոպայի գործող չեմպիոնը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ արդյունքներով:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Երկամարտի 364 կգ արդյունքով նույն՝ 96 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Արա Աղանյանը: Նա պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթին:

Այս քաշային կարգում լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Ֆիկոն՝ երկամարտի 363 կգ արդյունքով:

Հիշեցնենք` Երևանում ապրիլի 15-ից 23-ը անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ:

Արա Աղանյան

Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան