ԳլխավորԼուր

Սամբոյի Եվրոպայի նորընծա չեմպիոնը ՎՊՀ-ի ուսանող է

2022թ-ի սեպտեմբերի 16-ից 19-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ: Առաջնությանը մարզական հաջողություններ են գրանցել նաև վանաձորցի մարզիկները, այդ թվում՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գոռ Հարությունյանը:

«Գոռ Հարությունյանը սամբոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում գրավել է պատվավոր 1-ին հորիզոնականը՝ 88կգ քաշային կարգում: Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է հաղթանակած մարզիկին՝ մեր երկրի դրոշը բարձր պահելու համար և մաղթում հաղթանակներով լեցուն մարզական կյանք:

Նշենք, որ Գոռ Հարությունյանը ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանի սանն է»,-տեղեկացնում են բուհից: