Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Կփոխհատուցվի պատերազմի մասնակից 364 ուսանողների ուսման վարձը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացնել 93 մլն 974.6 հազար դրամ՝ շահառուների հերթական խմբի (364 սովորողի) մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրած՝ Պաշտպանության նախարարության համապատասխան տեղեկատվության հիման վրա։

Հիշեցնենք, որ 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1 մլրդ 595 մլն 930.7 հազար դրամ։

Հավաքագրման աշխատանքները շարունակվել են նաև 2022 թվականի ընթացքում և միջոցառման շահառու են համարվել այն սովորողները, որոնք զորացրվել են 2021-2022 թթ. ձմեռային զորացրմամբ։ Այդ նպատակով ուսման վարձի փոխհատուցում է ստացել 1239 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 285 մլն 23 հազար դրամ:

2022 թվականի հուլիսի 31-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բուհերի կողմից նախարարություն ներկայացրած շահառուները՝ 364 անձ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 93 մլն 974.6 հազար դրամ:

2020 թվականին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնած և մարտական գործողություններին մասնակցած սովորողների վերջին խումբը ենթակա էր զորացրման 2022 թվականի ամառային զորացրման ժամանակ, որոնք էլ ստանալու են նշված փոխհատուցումը: