ԳլխավորԼուր

187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցումից

Ուսանողները ԵՊՀ-ի բակում՝ սեպտեմբերի 1-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. սեպտեմբերի 4-ի N 1673-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը:

Դրա համաձայն` 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից:

Տեղեկությունը հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից:

ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ վերը նշված հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման: