ԳլխավորԼուր

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման հնարավորություն՝ «Արեգակ»-ից

«Արեգակ» ՈՒՎԿ-ն, «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, շարունակում է իրականացնել «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը», որին կարող են մասնակցել «Արեգակ» ՈՒՎԿ լավագույն վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:

Ծրագրին մասնակցելու դիմումները կընդունվեն 2021 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը։

• Ծրագիրը գործելու է մրցույթային կարգով:

• Փոխհատուցվող կիսամյակային վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:

• Յուրաքանչյուր կիսամյակի համար հայտարարվելու է նոր մրցույթ:

• Մեկ ընտանիքից ուսման վճարի փոխհատուցում կարող է ստանալ միայն մեկ ուսանող:

Մանրամասները՝ այստեղ։

Comment here