ԳլխավորԼուր

ԱրՊՀ. հանրակացարանում մարտի 1-ից բնակվելու վարձավճարները վերադարձվելու են ուսանողներին

Հունիսի 5-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր հանրակացարանաբնակ ուսանողների մուծած վճարների մասնակի վերադարձման գործընթացին:

ԱրՊՀ ռեկտորը նշել է, որ ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում և ճշտվում են այն ուսանողների անունները, ովքեր հանրակացարանում բնակվելու համար վճարել էին նաև երկրորդ կիսամյակի վարձը:

Մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանում բնակվելու համար կատարած վարձավճարները վերադարձվելու են ուսանողներին:

 

Comment here