ԳլխավորԼուր

«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո». ուսանողները հանդիպեցին ապագա գործատուների հետ

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը

Սեպտեմբերի 23-ին արդեն 4-րդ անգամ ԵՊՀ-ում անցկացվել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն, հայտնում են Մայր բուհից։

Միջոցառման մեկնարկին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն ուսանողների համար գործատուների հետ ծանոթանալու, շփվելու և մասնագիտական ապագայի հնարավորությունները պատկերացնելու կարևոր հարթակ է։

«Մենք կարևորում ենք այս էքսպոյի անցկացումը և ուրախ ենք, որ այն արդեն դարձել է մեր համալսարանի առանցքային միջոցառումներից մեկը։ Նախորդ տարիներին այն անցկացվում էր մայիսին, իսկ այս տարի որոշեցինք այն կազմակերպել սեպտեմբերին։ Պատճառը շատ պարզ է. ցանկանում ենք, որ մեր առաջինկուրսեցիները ևս հնարավորություն ունենան հենց ուսումնական տարվա սկզբից ծանոթանալու համալսարանի ֆակուլտետներին, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև մեր գործընկեր կազմակերպություններին՝ հետագայում այդ հնարավորություններից օգտվելու ակնկալիքով»,- նշեց նա՝ բարձր գնահատելով բոլոր հովանավորների և գործընկերների աջակցությունը նախաձեռնությանը:

Միջոցառումը հնարավորություն տվեց ուսանողներին ու շրջանավարտներին անմիջականորեն հանդիպելու տարբեր ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալու նրանց գործունեությանը, առկա թափուր աշխատատեղերին և պրակտիկայի ծրագրերին։ Միաժամանակ գործատուները հնարավորություն ունեցան համալսարանական համայնքի հետ անմիջական շփման միջոցով բացահայտելու նոր մասնագետների և ձևավորելու իրենց ապագա աշխատակիցների թեկնածուների շրջանակը։

Այս տարի միջոցառման շրջանակում ներկա էին 38 գործընկեր կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչները էքսպոյի ընթացքում հնարավորություն ունեցան անմիջականորեն հանդիպելու ԵՊՀ ուսանողներին և շրջանավարտներին, ներկայացնելու իրենց գործունեությունը, առկա աշխատատեղերն ու պրակտիկայի հնարավորությունները։

Միջոցառման մասնակից գործատուները, բացի էքսպոյի ընթացքում ուսանողների և շրջանավարտների հետ անմիջական շփումից, առցանց բազայի միջոցով նախապես ծանոթացան թեկնածուների CV-ներին։ Սա կազմակերպություններին հնարավորություն ընձեռեց ընտրելու իրենց հետաքրքրող մասնակիցներին և միջոցառման օրը կազմակերպելու ավելի նպատակային հանդիպումներ։

Այս տարվա էքսպոյի կարևոր բաղադրիչներից էր նաև «ԲանՈՒԳործ. ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում ներկայացվեցին ԵՊՀ  ուսանողների և ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների մշակած նորարարական նախագծերը, գաղափարները։

Ամբողջությամբ՝ այստեղ։

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի տոնավաճառը