ԳլխավորԼուր

Հադրութի շրջանում ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա. կան սպանվածներ

Իրանական @MiranPress տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի ունեցել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա, տեղեկացնում է yerkir.am-ը:

Այս պահին ալիքը հայտնում է երեք զինծառայողի մահվան մասին, որոնք սպանվել են իրենց ծառայակիցների ձեռքով:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը հայտնել էր, որ բախումներ են տեղի ունենում Արցախի և Ադրբեջանի զինծառայողների միջև։

Comment here