Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. ArtsakhTV (տեսանյութ)

Արցախյան պատերազմ 2020

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել, կա 3 վիրավոր։ Այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել է շրջկենտրոնի ղեկավարը։

«Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում են ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»,- ասել է ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս պահին հայտնի են չորս քաղաքացիական անձանց անուններ, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում.

1. Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:

2. Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում:

3. Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, պատերազմում զոհվել էր նրա որդին:

4. Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:

Comment here