ԳլխավորԼուր

Բերմուդյան կղզիները հրավիրում է ուսանողներին եւ հեռավար աշխատանք ունեցողներին

Բերմուդյան կղզիների (Մեծ Բրիտանիայի անդրծովային տարածք Ատլանտյան օվկիանոսի հս. մասում) Աշխատանքի նախարարությունը հրավիրում է ուսանողներին եւ հեռավար աշխատողներին մեկ տարի բնակվել կղզիներում, տեղեկացնում է Travel and Leisure-ը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջիները հոսքը կղզիներ դադարել է։ Կառավարությունը հույս ունի, որ նոր ծրագիրը խթան կհանդիսանա երկրի տնտեսության համար։ Այն մեկնարկում է օգոստոսի 1-ին, եւ յուրաքանչյուր ոք կարող է հայտ ներկայացնել 1 տարվա այցագիր ստանալու համար։ Կարժենա այն 268 դոլար։

Դիմումատուի տարիքը պետք է լինի 18-ից բարձր, նա պետք է ունենա բժշկական ապահովագրություն եւ «հաճելի բնավորություն», կարողանա ապացուցել, որ աշխատում կամ սովորում է Բերմուդյան կղզիներից դուրս որեւէ ընկերությունում կամ բուհում։

Կարեւորվում է նաեւ, որ այցելուն եկամուտ ունենա եւ չսկսի աշխատանք փնտրել կղզիներում։

Նրանք, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ տարի բնակվել այդտեղ, կարող են բնակվել առանց այցագրի մինչեւ կես տարի։

Հավելենք, որ առաջին երկու շաբաթը՝ գտնվելով կղզիներում, զբոսաշրջիկը պարտավոր է մի քանի օրը մեկ կորոնավիրուսի թեստ հանձնել եւ պահպանել գիշերային պարետային ժամը (կեսգիշերից մինչեւ առավոտյան 5-ը)։

Լուսանկարը՝ Իլյա Վառլամովի

Comment here