ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ի ուսանողները մասնակցել են Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին

Փետրվարի 20-ին Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթ, որին մասնակցել են նաև համալսարանականները՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Համալսարանականներն այցելել են նաև զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:

«1988 թ. վերազարթոնք ապրած մեր ժողովրդի կամքն ու որդեգրած սկզբունքներն այսօր էլ ապրում ու կենսունակ են Արցախի երիտասարդության մեջ։ 33 տարի առաջ ամեն ինչ սկսվել էր մայր համալսարանից և ուսանողների կողմից։ Այսօր Արցախը նորից հայտնվել է մի իրավիճակում, երբ կրկին գաղափարի դրոշը բարձր պահելու առաքելությունը ուսանողության, ասել է թե՝ երիտասարդության ձեռքերում է։

Արցախը կապրի՝ ի դեմս գաղափարի դրոշը ամուր պահող երիտասարդների»,-նշված է գրառման մեջ։

Comment here