ԳլխավորԼուր

Ի գիտություն Շիրակի համալսարանից ու այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող ուսանողներին

Շիրակի պետական համալսարան, ՇՊՀ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից հայտնում են, որ ՇՊՀ-ից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող ուսանողներից նրանք, որոնք ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի բակալավրի առկա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել 2021 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով.

Էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu. am:

Թղթային տարբերակը՝ համալսարանում՝ հասցեն՝ ք. Գյումրի, Պ.Սևակի 4:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

• անձնագրի պատճենը,

• ակադեմիական տեղեկանքը,

• զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,

• հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն, հեռ. (0312) 2—77—70

Comment here