ԳլխավորԼուր

«Պարի տոնն ազգային ոգով». պարային ֆլեշմոբ՝ Հանրապետության հրապարակում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց Հանրապետության հրապարակում, հայտնում են ԵԹԿՊԻ-ից:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ և նույն բուհի Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ  Հանրապետության հրապարակում  կայացավ «Պարի տոնն ազգային ոգով» խորագրով մշակույթային ծրագիրը՝  մայրաքաղաքի և մարզային երաժշտական  դպրոցների դհոլահարների, ավանդական համույթների, պետական անսամբլների և այլ պարային խմբերի մասնակցությամբ։

Ավելի վաղ պարային ֆլեշմոբ էր անցկացվել ԵԹԿՊԻ-ի մոտ՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին։

Պատանի դհոլահարները Հանրապետության հրապարակում
Պատանի դհոլահարները Հանրապետության հրապարակում