ԳլխավորԽճանկար

Պարում են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստները, Կապառոսը ծափ է տալիս. տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել ազգային հավաքականի նախավարժանքից, որտեղ ֆուտբոլիստների տրամադրությունը շատ բարձր է։

«Քո նախավարժանքը, երբ նախորդ օրը ոչ-ոքի ես խաղացել աշխարհի փոխչեմպիոնների հետ»,-նշված է կից գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Խորվաթիայում՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց աշխարհի փոխչեմպիոն խորվաթների հետ։ Խաղն ավարտվեց 1-1 հաշով։

Հաջորդ ընկերական հանդիպումը Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Աjդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Comment here