ԳլխավորԼուր

Էդգար Մանուչարյանն ավարտում է կարիերան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանն ավարտում է կարիերան:

Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստը:

«Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ, ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել, որոշեցի ավարտել իմ կարիերան։

Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել, առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից՝ չնայած շատ լավ հասկանում եմ, որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի … Հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ փուլ, միանշանակ մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ՝ հնարավորը եվ անհնարինը, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին…

Շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և, իհարկե, իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել …Սիրում եմ ձեզ….»,- գրել է ֆուտբոլիստը:

Comment here