ԳլխավորԼուր

Ֆուտբոլի ԱԱ. Ֆրանսիան հաղթեց Մարոկկոյին ու դուրս եկավ եզրափակիչ

Կատարի  «Էլ-Բայթ» մարզադաշտում ավարտվեց Ֆուտբոլի աշխարի գործող չեմպիոն Ֆրանսիայի ու Մարոկկոյի հավաքականների կիսաեզրափակիչ հանդիպումը։

Ֆրանսիացիները հաղթեցին 2։0 հաշվով։

Նրանք դեկտեմբերի 18-ին եզրափակիչում ուժերը կչափեն Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի թիմի հետ, որը առաջին կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթել էր Խորվաթիային։

Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 17-ին, երրորդ տեղի համար պայքարում Խորվաթիան ուժերը կչափի Մարոկկոյի հետ։

Հավելենք, որ այսօրվա հանդիպման գլխավոր մրցավարն էր մեքսիկացի Սեսար Ռամոսը։