Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ:
Միլանյան ակումբի և Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրանի տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո: Լրագրողը նշել է նաև, որ միլանյան ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի առաջարկը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից: Պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2024 թվականի ամռանը։